Հղիություն, ծննդաբերություն
|
|
Մեզը հղիության ժամանակ. morevmankan.am
Հղիության ընթացքում մեզի հետազոտություն պետք է կատարել հաճախ: Այդ պարզ հետազոտությունը կարող է մեծ տեղեկատվություն տալ ամբողջ օրգանիզմի վիճակի, տարբեր օրգանների վերաբերյալ` անգամ մինչև ախտանշանների հայտնվելը:
Մեզով են հեռանում տոքսինները և տարբեր նյութերի մնացորդները: Ցանկացած խնդրի ժամանակ լեյկոցիտներ, սպիտակուցներ, մանրէներ կարող են հայտնվել մեզում:
Որոշ փոփոխություններ հղին ինքն էլ կարող է նկատել՝ մեզի գույնի, թափանցիկության, հոտի փոփոխություն:
Մեզի գույնը
Նորմայում մեզը դեղնավունի տարբեր երանգներ է ունենում: Հղի կնոջ մոտ մեզի գույնի վրա կարող են ազդել հետևյալ գործոնները.
- բաջարեղենի, մրգերի, հատապտուղների օգտագործումը,
- մեզի խտությունը,
- դեղորայքի կիրառումը:
Մեզը, սովորաբար, առավոտյան լինում է մուգ դեղին, որի պատճառ կարող են լինել նաև քիչ ջուր օգտագործելը, փսխումը կամ լուծը:
Վառ դեղին, նարնջագույն մեզի պատճառներն են՝ սննդային հավելումների, վիտամինային կոմպլեքսների, այդ թվում կարոտինի (գազար) ընդունումը:
Թույլ գունավորման պատճառը մեզի ցածր խտությունն է` շատ հեղուկներ օգտագործելու կամ երիկամային խնդիրների և դիաբետի ժամանակ:
Թունդ թեյի գույնը վկայում է լյարդի կամ լեղապարկի խնդիրների մասին (լյարդային անբավարարություն, հեպատիտ, ցիռոզ, վարակներ):
Մեզը վարդագույն կամ կարմրավուն կարող է լինել բազուկ օգտագործելիս: Մեզի մեջ արյան առկայությունը երիկամների, միզապարկի (ցիստիտ, պիելոնեֆրիտ), բորբոքային հիվանդությունների հետևանք է:
Մեզի թափանցիկություն
Նորմայում մեզը թափանցիկ է` անգամ հետազոտության համար վերցնելուց մի քանի ժամ անց: Ավելի ուշ աղային նստվածք է առաջանում: Եթե մեզը պղտոր է, սպիտակ փաթիլներ կան, պետք է անհանգստանալ: Դրա պատճառ կարող են լինել վարակները: Լեյկոցիտների, էպիթելի և մանրէների առկայությունը լինում է ցիստիտի, ուրեթրիտի և պիելոնեֆրիտի դեպքում: Մեզում էրիթրոցիտներ հանդիպում են գլոմերուլոնեֆրիտի, միզաքարային հիվանդության ժամանակ: Սպիտակուցը որոշ դեպքերում երեիկամների, սրտի, անոթների, հիպերտոնիայի մասին է խոսում:
Մեզի հոտը
Հղին պետք է ուշադրություն դարձնի նաև մեզի հոտին: Նորմայում մեզն ունենում է ոչ սուր հոտ: Եթե հանկարծ այն փոխվում է ձկան, տեխնիկական կամ ամոնիակի հոտի, պետք է մտածել ինչ-որ հիվանդագին վիճակի մասին: Հղիների մոտ երբեմն մեզն ունի ացետոնի կամ ամոնիակի հոտ, որն օրգանիզմում հեղուկի քիչ քանակի (տոքսիկոզի հետևանքով) և երիկամի խնդիրների մասին է խոսում: Մանրէների կենսագործունեության մնացորդները մեզին ամոնիակի հոտ են հաղորդում: Ացետոնի հոտը լինում է լյարդի խնդիրների, դիաբետի ժամանակ: Դիաբետի դեպքում մեզն ունենում է նաև քաղցրավուն, խնձորի քացախի հոտ:
Սպիտակուց` մեզի մեջ
Առողջ մարդկանց մոտ մեզում սպիտակուցը բացակայում է կամ լինում նվազագույն չափով՝ 0,033 գ/լ առավոտյան մեզում: Հղիության ժամանակ երիկամները ծանրաբեռնված են և նորմա է համարվում 0,14 գ/լ-ը:
Նորմայից բարձր այն լինում է բորբոքումների կամ երիկամային հիվանդությունների ժամանակ: Դրա պատճառներն են.
- Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, երկարատև քայլքը,
- հետազոտվելուց առաջ սթրեսային վիճակը,
- սննդի մեջ սպիտակուցի բարձր քանակը (ձու, կաթ, կաթնաշոռ),
- մրսածական հիվանդությունները` բարձր ջերմությամբ ընթացող,
- հետազոտության համար մեզի սխալ հավաքումը,
- պտղի մեծ չափերը, երբ երիկամներն աշխատում են ծանրաբեռնված:
Հիվանդագին պատճառներ են.
- միզուղիների վարակները (ցիստիտ, ուրեթրիտ),
- երիկամների հիվանդություններ (պիելոնեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ),
- դժվարացած արյան շրջանառությունը, որն առաջացնում է արյան և մեզի կանգ` երիկամներում. հղիի մոտ դիտվում են գոտկային շրջանի ցավեր, բարձր ջերմություն, տենդ, այտուցներ, մեզի մեջ սպիտակուցներից բացի լինում են նաև լեյկոցիտներ, էրիթրոցիտներ և մանրէներ,
- նեֆրոպաթիա, դիաբետիկ նեֆրոպաթիա (ի հայտ են գալիս նաև այտուցներ, արյան ճնշման բարձրացում),հեստոզի առաջնային ախտանշանները:
Հղիի ընդհանուր վիճակի վերջնական գնահատման համար բժիշկը նշանակում է ամբողջ օրվա մեզի հետազոտություն: Այս դեպքում սպիտակուցի նորման մեզում համարվում է 0,33-0,5 գ` օրը:
26.05.2021
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ